ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանութ-սրահ մտած երիտասարդը բռնվել են հենց դեպքի վայրում․ նա ձերբակալվել է
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի։ Գործողությունն արվում է փետրվարի լույս 12-ի գիշերը՝ ժամը 5-ն անց 25-ի սահմաններում։ Երիտասարդը բերման է ենթարկվել Պուշկինի և Սարյան փողոցների խաչմերուկից։
Կենտրոնականի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով պարզել էին, որ երիտասարդը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է Պուշկինի փողոցի խանութ-սրահներից մեկի դուռը ու մտել ներս։ Նա իր կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չէր հասցրել։ Կամքից անկախ հանգամանքներն այս դեպքում քրեական հետախույզների կողմից բռնվելն էր։ Ընկերության տնօրենից հաղորդում է ընդունվել։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսում հետախուզվող անչափահասը ձերբակալվել է Հայաստանում
Հունվարի 1-ին Լոս Անջելեսում տղամարդու վրա հարձակված անչափահասը ձերբակալվել է Հայաստանում։ Ինչպես հաղորդում է Los Angele...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են երեկ Երևանում «յաշիկի» և Nissan-ի մասնակցությամ խոշոր ավտովթարի կադրերը. կա 5 վիրավոր
Հրապարակվել է երեկ՝ փետրվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի բացառիկ տեսանյութը, որն արձանագրվել է տեսախցիկ...