Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 27-ամյա բնակիչը ապօրինի ծառահատում կատարելիս ունեցել է նաև այլ փայտանյութով բեռնված մեքենա

Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։ Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի  27-ամյա  բնակիչ  է։ Թումանյանի բաժնի ոստիկաններն օպերատիվ…

Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։ Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի  27-ամյա  բնակիչ  է։

 

Թումանյանի բաժնի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ անտառում ապօրինի ծառ են հատում, ուստի եկել ու փայտահատին, այսպես ասած՝ գործի վրա բռնել էին։ Տարածքում հայտնաբերվել է նաև երիտասարդի կողմից շահագործվող բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։ Երիտասարդը բերման է ենթարկվել, բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, բենզասղոցն էլ առգրավվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250