«Ժամանակ»․ Մեկ ամսում բժշկական դիմակները 6 անգամ թանկացել են
«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների տարածման ակտիվ սեզոնին դեղատներում գրեթե անհնար է դիմակ գտնել, իսկ եղածներն էլ օր օրի թանկանում են։ Համեմատության համար նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ դեղատներում սովորական եռաշերտ դիմակը արժեր 25 դրամ, իսկ այսօր արժե 150-300 դրամ։
Մեր խմբագրություն ահազանգած հղի կինը, որի խոսքով՝ տանից դուրս գալիս օրվա մեջ իրեն հարկավոր է լինում 4-5 դիմակ, ասաց, որ նախ ստիպված է մի քանի դեղատուն մտնել, ապա վճարել անհամեմատ ավելի շատ գումար։ Տարօրինակ է՝ համաճարակի կամ նման վտանգի դեպքում տրամաբանությունը հուշում է, որ դիմակները պետք է ավելի հասանելի ու մատչելի լինեն, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ դժգոհեց մեզ զանգահարած կինը։
Ի դեպ, մենք պարզեցինք նաև, որ այս օրերին որոշ մարդիկ դեղատներից մեծ քանակությամբ դիմակներ ու բժշկական ձեռնոցներ են գնում ու դրանք ավելի բարձր գնով վերավաճառում list.am-ում. բժշկական դիմակներն, օրինակ, վաճառվում են 300 դրամով։ Այսինքն՝ մեկ ամսում բժշկական դիմակները մոտ 6 անգամ թանկացել են, և որևէ վերահսկողություն չկա դա թույլ չտալու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանում կորոնավիրուսի մասին առաջինն ահազանգած լրագրողն անհետ կորել է
CNN-ը հայտնում է, որ Չինաստանում փետրվարի 6-ից անհետ կորել է այն լրագրողը, որը առաջին ռեպորտաժն էր պատրաստել Ուհանում կո...
ԱՄՆ-ն արդեն 41 տարի է երազում է վերադառնալ Իրան. Ռոհանի
ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա: Այս մասին Թեհրանում Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում...
Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 60 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի ավելացել է 60-...