Չինաստանում կորոնավիրուսի մասին առաջինն ահազանգած լրագրողն անհետ կորել է
CNN-ը հայտնում է, որ Չինաստանում փետրվարի 6-ից անհետ կորել է այն լրագրողը, որը առաջին ռեպորտաժն էր պատրաստել Ուհանում կորոնավիրուսի բռնկման մասին։ Նրա մասին տեղեկություններ չկան։ Լրագրողի ընտանիքի անդամներն ու ընկերները կասկածում են, որ լրագրողի անհետացման գործում խառնված է չինական կառավարությունը, քանի որ լրագրողը բազմիցս, այդ թվում՝ Հոնկոնգի ցույցերի ժամանակ, հայտնվել է իշխանության ուշադրության տեսադաշտում:
Լրագրող Չեն Ցյուշին ահազանգել էր, որ մահացել է Լի Վենլյանը, որն ավելի վաղ հայտարարում էր, թե 7 մարդ է վարակվել նոր տեսակի ատիպիկ թոքաբորբով՝ կորոնավիրուսով։ Բշկական հասարակայնությունը, սակայն, պատշաճ լրջությամբ չէր արձագանքել հայտարարությանը, իսկ իշխանությունը խիստ նկատողություն էր տվել Լիին կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ լրագրող Չենին տեղափոխել են հատուկ գոտի՝ կարանտինի ռեժիմ, սակայն նրա մոտ վիրուսի հարուցիչներ չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում...
Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 60 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի ավելացել է 60-...
Ավստրալիայում հեղեղումների պատճառով սկսվել է մարդկանց տարհանումը
Ավստրալիայում մի քանի օր շարունակվող անձրևների պատճառով Նոր Հարավային Ուելս նահանգում բնակչության տարհանում է իրականացվո...
«Ժամանակ»․ Մեկ ամսում բժշկական դիմակները 6 անգամ թանկացել են
«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների տարածման ակտիվ սեզոնին դեղատներում գրեթե անհնար է դիմ...