Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 60 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի ավելացել է 60-ով և հասել 130-ի, հայտնում է channelnewsasia.com կայքը:
Նախօրեին համարվում էր, որ կրուիզային նավի վրա գտնվող գրեթե 3700 մարդուց վարակվել է 70 ուղևոր և անձնակազմի անդամ: Նավի վրա կարանտին էր սահմանվել մինչև փետրվարի 19-ը, որը, սակայն, կարող է երկարաձգվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն, նախքան Diamond Princess կրուիզային նավի բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների ափ իջնելը, Ճապոնիան դիտարկում է նավի վրա գտնվող բոլոր մարդկանցից կորոնավիրուսի թեստ վերցնել: Ավելի վաղ անալիզներ վերցվել են ուղևորների և անձնակազմի միայն մի մասից, որոնց հիվանդությունը կարող էր փոխանցվել նախկինում Հոնկոնգում գտնված և վարակված ուղևորներից: Մնացած մարդիկ ամեն չորս ժամը մեկ չափում են մարմնի ջերմաստիճանը և ախտանշանների հայտնաբերման դեպքում պետք է տեղյակ պահեն նավի վարչակազմին:
Նոր կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի հայտնաբերումից հետո Diamond Princess կրուիզային նավը Յոկոհամայի նավահանգստում կարանտինային գոտի է տեղափոխվել:
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանում կորոնավիրուսի մասին առաջինն ահազանգած լրագրողն անհետ կորել է
CNN-ը հայտնում է, որ Չինաստանում փետրվարի 6-ից անհետ կորել է այն լրագրողը, որը առաջին ռեպորտաժն էր պատրաստել Ուհանում կո...
Ավստրալիայում հեղեղումների պատճառով սկսվել է մարդկանց տարհանումը
Ավստրալիայում մի քանի օր շարունակվող անձրևների պատճառով Նոր Հարավային Ուելս նահանգում բնակչության տարհանում է իրականացվո...
«Ժամանակ»․ Մեկ ամսում բժշկական դիմակները 6 անգամ թանկացել են
«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների տարածման ակտիվ սեզոնին դեղատներում գրեթե անհնար է դիմ...
Գետնաբուք, դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ տարածքում
Փետրվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է (Զանգերի հատված) բքի և անբավարար տեսանելիությ...