ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքի մի շարք երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել
Auroranews-ըահազանգ է ստացել, որ վաղ առավոտից մայրաքաղաքի 10 երթուղի սպասարկող տասնյակ երթուղայինների վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում:
Պարզվում է, որ գծատիրոջը հատկացվող գումարի՝ «պլանի» չափը ավելացվել են 1500 դրամով, հասցնելով մոտ 28000-ի։
«Չենք կարողանում օրվա սահմանված «պլանը» կատարել, որն էլ ի դեպ 27.700 դրամ է կազմում, իսկ մենք ուղևորից 100 դրամ ենք ստանում։ Այս պայմաններում չենք պատրաստավում երթուղի դուրս գալ»,- մեզ հետ զրույցում ասացին գործադուլ հայտարարած վարորդները։
Վարորդները նշում են, որ գծատերերը տեղյակ են խնդրից: «Մեր պահանջը՝ թող մեր գազի գինը կամ գծատիրոջը հատկացվող գումարի չափը նվազեցնեն, որ մենք կարողանանք աշխատենլ: Առավոտից իրիկուն աշխատում ենք ու առանց կոպեկ մտնում տուն: Որպեսզի գումար աշխատենք 13 տեղանոց գազելի մեջ 20-ից ավելի մարդ ենք վերցնում, «պրես» արած քշում ենք: Երթուղայինի մեջ նույնիսկ ոտքի տեղ չի մնում: Մենք էլ ենք ամաչում, բայց ինչ անենք»,- ասացին նրանք։
Ի դեպ, րոպեներն առաջ տեղեկացանք, որ Երևանի տրանսպորտի վարչությունից են մոտոցել, որպեսզի խնդիրն ծանոթանան, սակայն այս պահին դեռ համաձայնության չեն եկել վարորդների հետ։
Նշենք, որ գործադուլ են հայտարարել թիվ 1, 10, 12,13,19, 21, 23, 25, 29, 34 համարների երթուղայինների վարորդները:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ». Դավիթ Տոնոյան
Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 միլիոնանոց Ուհանը վերածվել է ուրվական քաղաքի
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության դիմաց փոքրիկ երեխան վազեց և գրկեց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:Դուրս եկա կառավարութ...