Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 միլիոնանոց Ուհանը վերածվել է ուրվական քաղաքի

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսացված է: ABC News–ը հրապարակել է անօդաչու սարքով նկարահանած տեսանյութ և…

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսացված է: ABC News–ը հրապարակել է անօդաչու սարքով նկարահանած տեսանյութ և լուսանկարներ, որում երևում է, դատարկ քաղաքը: Auroranews.am-ի փոխանցմամբ` այս մասին գրում է 1tv.ge կայքը: 

Հունվարի 23-ին, Չինաստանի իշխանությունները կարանտին հայտարարեցին Ուհան քաղաքում, որպեսզի դադարեցվի նոր կորոնավիրուսի տարածումը: Բոլոր տրանսպորտային միջոցները, գնացքները դադարեցրել են իրենց աշխատանքը: Օդային երթևեկությունն արգելվում է: Սա մարդկության պատմության ամենամեծ կարանտինն է: 

[00cf6664e28be583948dd72119204470.jpg]

Ըստ գիտնականների, վիրուսը, որը հայտնի է որպես 2019-nCov, մարդկանց շրջանում տարածվել է Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայոից: Վերջին տվյալներով՝ ներկայումս վարակված է ավելի քան 24000 մարդ, մահացության դեպքերը հասնում են 493-ի: 915 հիվանդ ապաքինվել է: 

 

Հունվարի 27-ին քաղաքային իշխանությունները արգելել են նաև Ուհան քաղաքում անձնական մեքենաների տեղաշարժը: Միայն հատուկ թույլտվությամբ սնունդ տեղափոխող տրանսպորտային միջոցներն են տեղաշարժվում քաղաքում: Կարելի է ասել, որ կարանտինը11 միլիոնանոց Ուհանը վերածեց ուրվական քաղաքի: 

[3f97886be070a277f04fe9998419253e.jpg]

 

Ուհան քաղաքում կարանտինից անմիջապես հետո իշխանությունները մեկուսացրեցին նաև մոտակա 15 քաղաքները Արդյունքում ՝ աշխարհից կտրվեց մոտ 45 միլիոն մարդ: Համաձայն տարածված տեղեկությունների՝ Ուհանի բնակիչները հիմնականում մնում են տանը և հազվադեպ են դուրս գալիս՝ սնունդ և դիմակներ գնելու համար: Սուպերմարկետի աշխատակիցները կրում են պաշտպանիչ կոստյումներ:

[f6b887f78cb568d38a0e041672b5bac2.jpg]

 

Ըստ Reuters-ի, Չինաստանի իշխանությունները ֆերմերներին խնդրել են ավելացնել բանջարեղենի արտադրությունը, ինչպես նաև ճանապարհներ են բացել բեռնատարներով սնունդ մատակարարելու համար: Կառավարությունը խիստ պատժամիջոցներ կկիրառի խանութի սեփականատերերի նկատմամբ, ովքեր այս ժամանակահատվածում կբարձրացնեն սննդի և դիմակների գները: 

[d3699b9efa967614764f7d16216a0a3e.jpg]

 

Ուհանում արագորեն կառուցվեց լրացուցիչ հիվանդանոց, որը հատուկ նախատեսված էր կորոնավիրուսով վարակված մարդկանց համար, քանի որ այլ հիվանդանոցներում բավարար տեղեր չկային: Ուհանի մարզադաշտերը և տարբեր շենքերը վերածվել են ժամանակավոր հիվանդանոցների:

[d9330e0c82306ca167352c4d6e3770cb.jpg]

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250