«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ». Դավիթ Տոնոյան
Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ես հետեւելու եմ էս գործին»,- վրդովված հարազատներին ասաց Դավիթ Տոնոյանը:
Հարազատները պահանջում էին տալ այն զինծառայողի անունը, որը կապ ունի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ:
Մահացած զինծառայողի եղբայրն էլ պնդեց՝ ինչպես կարող են վստահել նախարարի խոսքերին, երբ մամուլը արդեն մի քանի օր է ինքնասպանության մասին է գրում: Նախարարն էլ ասաց, որ իրեն չվստահելու պատճառ չունեն և կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան. «Եկեք թարգենք էս ամեն ինչը, սա մեզ պատիվ չի բերում՝ ոչ քեզ, ոչ քո զավակին, առաջին հերթին, ոչ քո երկրին: Ես ասում եմ, որ ինձ համար, էն տեղեկությունները, որ ես ունեմ, էն հանգամանքները, որի մասին իմացել եմ, ինքն ինքնասպան չի եղել: Մի բան էլ ես ասեմ, ինքը ինչ-որ ֆիզիկապես եղել է, ես չգիտեմ, բայց բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետեւ չեն հետեւել պատշաճ ձեւով եւ պատասխանատվություն են կրելու ե՛ւ կարգապահական, ե՛ւ քրեաիրավական գնահատական ստանալուց հետո, էդքանը ես ձեզ վստահեցնում եմ: Ինձ չհավատալու որեւիցե առիթ չունես դու»:
Նշենք, որ հարազատները ցանկանում էին մահացած զինծառայողի դին տեղափոխել Պաշտպանության նախարարություն, սակայն նախարարի հետ խոսելուց հետո հետ վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու զինվորին:
Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ NEWS.am
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 միլիոնանոց Ուհանը վերածվել է ուրվական քաղաքի
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության դիմաց փոքրիկ երեխան վազեց և գրկեց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:Դուրս եկա կառավարութ...