Հասարակություն

Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ. Փաշինյանը` Վերմիշյանի ձերբակալության մասին

Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ. Փաշինյանը` Վերմիշյանի ձերբակալության մասին
Յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն…

Յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։ 

 

«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը: 

Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»,- նշել է Փաշինյանը։ 

 

ԱԱԾ-ն փետրվարի 5-ին հայտարարել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250