«Մեր հասարակությունից ես վախենում եմ». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հասարակությունից ես վախենում եմ:
Հունվարի 30-ի ժամկետային զինծառայողի մահվան դեպքի հետ կապված քննչականի տարածած հայտարարության քոմենթներն եմ կարդում ու զարհուրում:
Մարդիկ հակված են ոչ թե հիմնահարցի լուծմամբ, այլ այս կամ այն մարդու որդուն սպանված, դատված տեսնելուն: Իսկ դրանով լուծվու՞մ է այն խնդիրը, որը կա մեր բանակում, կլուծվի՞ արդյոք միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները: Իհարկե չի լուծվի, քանի որ հանցագործությունից հետո տեղի է ունենում իրավական գործընթաց, որի նպատակն է պատժել հանցագործին, բայց ոչ թե վերացնել այն խնդիրը, որ առկա է:
Այսօր այս դեպքը, վաղը՝ մյուս դեպքը, էն մյուս օրը էն մյուս դեպքը, ու ամեն դեպքի հետ կկապնվի մեկի որդու անունը ու ամեն անգամ հասարակությունը ոչ թե կպահանջի հիմնահարցի լուծում, այլ այս կամ մականունավորի որդուց վրեժ լուծել... Ինչ որ մի տեղ ինչ որ մի բան այն չէ: Բժիշկի նպատակը հիվանդին բուժելն է, իսկ հիվանդության տիրոջ նպատակը պետք է լինի, որ էլ երբեք չհիվանդանա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...