Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու բանկերի ղեկավարները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես արտերկրում իր հանդիպումների ժամանակ մշտապես նշում է, որ Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ, ինչը շատ կարևոր է հնարավոր ներդրողներին Հայաստանի առավելությունները ներկայացնելու, երկրի հանդեպ վստահության տեսանկյունից:
Նախագահը բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարել:
Նախագահի առաջարկով բանկերի ղեկավարները ներկայացրել են համակարգի զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները:
Մտքերի փոխանակություն է ծավալվել Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգերի և, ընդհանուր առմամբ, տնտեսության, բանկերի զարգացման, միջազգային համագործակցության շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...