Առողջապահության նախարարության կոչը պատգամավոր Մանե Թանդիլյանին
Առողջապահության նախարարության քաղաքականության առաջնահերթություններից է երեխաների առողջության պահպանումը, ուստի դրան միտված ծրագրերը, բնականաբար, չեն դադարեցվելու և նպատակ չի էլ կարող լինել:
«Հաղթահարենք դիաբետը միասին» 5-ամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերից և ուժի մեջ է մինչև 2020-ի նոյեմբերը: Ծրագրի շահառուներն են 0-22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաները և երիտասարդները: Այն միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն: Ծրագիրն ունի նաև բարեգործական բաղադրիչ, որի շրջանակներում տրամադրվում են գրիչ-ներարկիչներ, ասեղներ, իրականացվել է դիաբետի կառավարման 4 կենտրոնի վերանորոգում և կահավորում, ինչպես նաև այդ 4 կենտրոնում տեղադրվել են գլիկոլիզացված հեմոգլոբինի չափման անալիզատորներ և դրանց համար նախատեսված թեստ-երիզներ:
Այսպիսով` փաստենք, որ ծրագրի ավարտին դեռ շատ ժամանակ կա, իսկ երեխաները դեղերով ապահովված կլինեն ընդհուպ մինչև 2021թ. մարտը: Հասկանալի չէ ոչ ծնողների, առավել ևս պատգամավորի մտահոգությունն այս հարցում:
Ավելին` ծրագրի շարունակականությունն ապահովելու համար նախատեսում ենք գարնանը գնման ընթացակարգով հայտարարել նոր մրցույթ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2015 թվականից սկսած նախարարությունը տրամադրում է նաև արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ-երիզներ, որոնք մինչև 2019 թվականը տրամադրվել են յուրաքանչյուր երեխային ամսական 1 տուփ, իսկ 2019 թվականից սկսած` 2-ական տուփ: Այս ծրագիրը ևս շարունակական է և ընդհատումներ երբեք չեն եղել:
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին կոչ ենք անում առողջապահության ոլորտին վերաբերող հարցերը հրապարակելուց առաջ ճշտել նախարարության հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...