«Ադեկվադ»-ի անդամներն ակցիա իրականացրին Բաղրամյան 26-ի դիմաց
«Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր հերթական ակցիան իրականացրին Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք ջրով լցված տակառներ էին տարել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Քանի որ արցախյան կարգավորման հարցի շրջանակում շատ ակտիվ գործընթացներ են ընթանում, մենք էլ, քաջ գիտակցելով, որ դրանք ոչ մի լավ տեղ չեն տանում, փորձում ենք գոնե մաս-մաս չեզոքացնել հայկական պետությունների դիրքերի վրա բացասական ազդեցությունը»,-ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:
«Այդ գործոններից մեկը Հայաստանի դե ֆակտո նախագահ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանն է, ով ինչպես հայտնի է դարձել բաց աղբյուրներից, «փայ» ունի ադրբեջանական գազային և նավթային ենթակառուցվածքներում: Նրա անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին: Մենք տեսականորեն հարցնում ենք՝ հնարավո՞ր է՝, մենք իրեն փոխհատուցում տանք, որպեսզի Արմեն Սարգսյանն իր մասով գոնե չազդի բանակցային գործընթացի վրա»,-ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, թե «Ադեկվադ»-ի ցանկությունն այն է, որ նախագահը պատասխանի՝ հնարավո՞ր է՝ իր հետ բանակցել, որ իր անձնական շահերը մի կողմ դնի:
Չկարողանալով տակառները փոխանցել նախագահին՝ «Ադեկվադ»-ի ներկայացուցիչները նամակ գրեցին նրան. «Նամակով ևս մեկ անգամ հորդորեցինք և խնդրեցինք նրան՝ ընդառաջել մեր երկխոսության առաջարկին: Մեր հիմնական նպատակը ոչ մի դեպքում բախումներ չհրահրելն է, այլ խաղաղ ճանապարհով բանակցային գործընթացին խթանելը»,-ասաց Դանիելյանը՝ նշելով, թե բոլոր միջոցները կձեռնարկեն, հետևողականորեն կփորձեն խնդրել Սարգսյանին, որ փորձի սկսկել բանակցությունները:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ հստակ ֆինանսական փոխհատուցում տրամադրել Արմեն Սարգսյանին, եթե նա երկխոսություն սկսի»,-ասաց Արթուր Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսուհետև յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի չափաբաժին՝ նպատակ ունենալով գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որն առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմե...