ՔԿ-ն` հոգևորականներին ձերբակալելու մասին
Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք` ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Նրան տարել են ծանր հանցագործությունների բաժին:
Հավելենք, որ այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։
Այս պահին 6 հոգևորական է ձերբակալվել:
Նմանատիպ հոդվածներ
Բաթոյանը խոսում է սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան. Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌՑՈՒՓՔ նախարարը հայտարարում է, թ...
Ճապոնիան 3.6 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին
Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային...
Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի. ԵՄ եռյակի երկրներ
ԵՄ եռյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարել են Թեհրանի և Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի...
Երևանում տեղի կունենա Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում
Երևանում հոկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցո...