Ռազմական

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաքին. կան զոհեր

Vika B. 1 րոպե 245 դիտում

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են երկու երկրների միջև պաշտոնական սահման համարվող Դյուրանդի գծի մոտ Պակիստանյան ուժերի հետ նոր բախումների հետևանքով 12 մարդու մահվան մասին: Այս մասին ասել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլ Մուջահիդին:


Նա նշել է, որ աֆղանական ուժերը ստիպված են եղել պատասխան միջոցներ ձեռնարկել: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

 

Այդ գործողությունների ընթացքում զոհվել են մի քանի պակիստանցի զինվորականներ, գրավվել են նրանց անցակետերն ու բազաները, ինչպես նաև ոչնչացվել են որոշ ռազմական օբյեկտներ։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի զինված ուժերը կրակ են բացել ի պատասխան Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունխվա հյուսիսարևմտյան նահանգի Կուրրամ շրջանի անցակետերի վրա հարձակման:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250