Նուբարաշենի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Երեւան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեկման Թադեւոսյանը։

 

Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի Նուբարաշենցիներ,

Այսօր վերջին անգամ դիմում եմ Ձեզ, որպես Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։

Փետրվարի 1-ից ես թողնում եմ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ իմ դիմումի հիման վրա։

Մեծ գոհունակությամբ եւ հպարտությամբ կարող եմ նշել, որ այս 1 տարի եւ մի քանի ամիսների ընթացքում կատարվեց հսկայածավալ աշխատանք, կազմավորվեց աշխատասեր եւ բանիմաց թիմ աշխատակազմում, ինչպես նաեւ համակարգային ճիշտ լուծումներ տրվեցին եւ ,իհարկե այդ ամենի արդյունքում, լուծվեցին Նուբարաշեն վարչական շրջանում մի քանի տարի ծառացած շատ խնդիրներ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ եւ մեր աշխատակազմի կողքին, հավատացել են մեր նվիրվածությանը, մեր աշխատանքին ու նպատակներին։ Այս ընթացքում փորձել եմ լսել բոլորին, տեսնել ցանկացած խնդիր եւ աջակցել յուրաքանչյուրին անհատապես՝ մեր հնավորությունների սահմանում։

 

Իմ խորին Շնորհակալությունն եմ հայտնում Երեւանի քաղաքապետին, ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, Նուբարաշեն վարչական շրջանի ողջ աշխատակազմին եւ իհարկե բոլոր Նուբարաշենցիներին՝ Ձեր վստահության եւ հավատի համար։

 

Եվս մեկ անգամ շեշտում եմ իմ ցանկությամբ պաշտոնը թողնելու փաստը, քանի որ անցնելու եմ այլ աշխատանքի՝ հետագա շահարկումներից, ոչ ադեկվատ քննարկումներից եւ անհիմն խոսակցություններից խուսափելու համար։

Հաջողություն եմ մաղթում հաջորդ ղեկավարությանը, ցանկանում եմ մեծ նվիրվածություն մեր բնակիչներին եւ մեր վարչական շրջանին։

Շնորհակալ եմ բոլորին!!!»։

Քաղաքականություն

Պատահարներ