Իրավապաշտպանը դիմում է ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին
Հնարավոր չէ՞, արդյոք այս անգամ, ոչ թե որևէ միջազգային կազմակերպության, այլ Ձեր նախաձեռնությամբ հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչների, քննարկելու հունվարի 28-ի դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին։ Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Հունվարի 28-ին վարչապետին կից ոստիկանության կողմից իրականացված գործողություների հարցով հիմնավոր բացատրություններ ստանալու համար, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր կազմակերպել Ոստիկանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո, տեսնելով պատգամավորների բավարարաված դեմքերն ու պարոն Արման Սարգսյանի ինքնավստահ բացատրությունները, ներեցեք, ապացուցվեց հանդիպման ձևական բնույթը։
Իսկ կարո՞ղ էին, արդյոք «Իմ քայլի» պատգամավորները հակադրվել «Սիրելի Առաջնորդին» կից ոստիկանության պետի պաշտոնակատարին։
2010թ․, թե՞ 2011-12 թվականներին էր, երբ հերթական անգամ ոստիկանության անհամաչափ գործողությունները քննարկելու համար Երևանի ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում քաղ․ հասարակության և փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ։ Հանդիպումն իսկապես արդյունավետ էր և դրանից հետո բավական ժամանակ ոստիկանության գործունեությունը զուսպ էր։ Հետո էլի «ամեն ինչ ընկավ իր տեղը»։
Դիմում եմ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արման Սարգսյանին․
-Հնարավոր չէ՞, արդյոք այս անգամ, ոչ թե որևէ միջազգային կազմակերպության, այլ Ձեր նախաձեռնությամբ հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչների, քննարկելու հունվարի 28-ի դեպքերը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ բերման էին ենթարկվել «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը և ևս երկու հոգի, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Բոլորին ավելի ուշ բաց էին թողել:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...