Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքեր և նույնիսկ կասկածելի հիվանդներ չկան
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքեր և նույնիսկ կասկածելի հիվանդներ չկան: Նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված’ համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Չինաստանում արձանագրվել է 8000 վարակված դեպք` 170 մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 17 այլ երկրում, այդ թվում` Վրաստանում, Թուրքիայում և այլն:
Կորոնավիրուսի ներթափանցումը Արցախի Հանրապետության տարածք կանխարգելելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ: Կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային և շփման ուղիներով: Հիվանդության գաղտնի շրջանը 2-14 օր է, հաճախ` 3-5 օր:
Կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ առկա են գրիպանման երևույթներ` հազ, բարձր ջերմություն, դժվար շնչառություն և այլն: Սակայն վերջնական ախտորոշումը դրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է`
միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ,
հետևել անձնական հիգիենային:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վիրուսի հետ կապված իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...