Այս տարի կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր. Նիկոլ Փաշինյան
«Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների առջև 1989-ից ձգվող կառավարության ունեցած պարտավորությունների ամբողջական իրականացման նպատակով 2020 թվականին պետական բյուջեից հատկացումներն ավելացել են 6 անգամ, և 2020 թվականին նախատեսվում է 3 մլրդ դրամ: 2020-ին կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր:
Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք, այսինքն` 10 անգամ ավելանում է այդ ծավալը: Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրի տրամադրելու միջոցով, որի համար 2019-ին կառավարությունը հատկացրել է 1.3 մլրդ դրամ: Սա, ի միջի այլոց, բյուջեից ավելացված, գեներացված միջոցների հաշվին»,- թվարկելով Հայաստանի մասին 100 փաստերը` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...