Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Մ-ի վարած Opel մակնիշի 34 ON 574 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Գ-ի վարած Toyota մակնիշի 77 TN 117 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Կամո Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Opel-ի վարորդ Տիգրան Մ-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոման Կ-ն, 22-ամյա Ռուստամ Հ-ն և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...