ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել:
Ոստիկանական հատուկ օպերացիա է անցկացվել Վանաձորում, և բերման են ենթարկվել ՙԲազազ Արտեմը՚, ՙԳնդլիկ Բոքոնիկը՚, ՙՎինի Թուխը՚, ՙՊոչատ աղվեսը՚, ՙԿացին ախպերը՚, ՙՊույ-պույ մկնիկը՚ և այլ մականունավորներ:
Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, դեռ 2 օր առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Վանաձոր քաղաքում իրականացրել են ՙՃռռիկ-վռռիկ՚ օպերացիան։
ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանություն տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Վանաձոր քաղաքի ՙՀայքի՚ հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակչության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, այն է՝ ավտոմեքենաներով բարձր արագությամբ վարելու ընթացքում արգելակել են, կատարել մի քանի պտույտներ։
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել են ՙճռռիկ-վռռիկ՚ անողներին ու նրանց տրանսպորտային միջոցները։
Նրանք են՝ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Սարոյանը, ով եղել է ВАЗ 2121 մակնիշի 34 QL 746 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուսը եղել է Աշոտ Ավետիքյանը, ով եղել է Mercedes մակնիշի 77 VD 707 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուսը եղել է Արթուր Արզումանյանը, ով եղել է Mercedes մակնիշի 36 AM 396 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուս ՙճռռիկ-վռռիկ՚ անողը եղել է Արթուր Պարանյանը՝ Mercedes մակնիշի 35 OO Z 978 համարանիշի ավտոմեքենայով։ Ա. Պարանյանի հետ եղել է նաև 20-ամյա Կարեն Պարանյանը, ով, ըստ տեղեկությունների, մի քանի պտույտ «ճռռիկ-վռռիկե անելուց հետո ավտոմեքենան հանձնել է Ա. Պարանյանին, ով, իր հերթին, նույնպես ՙճռռիկ-վռռիկ՚ է արել։
Մյուսը եղել է Արտակ Մեցոյանը, ով վարել է Mercedes մակնիշի 36 PT 899 համարանիշի ավտոմեքենան, սակայն, ըստ տեղեկությունների, ՙճռռիկ-վռռիկը՚ կատարել է 26-ամյա Էդուարդ Մեցոյանը։ Մյուս ՙհերոսը՚ եղել է Արսեն Արոյանը, ով եղել է ВАЗ 2107 մակնիշի 35 VA 810 համարանիշի ավտոմեքենայով, սակայն կան տեղեկություններ, որ այն վարել է նաև 29-ամյա Արսեն Արոյանը։ Մյուս ՙհերոսը՚ եղել է Հովիկ Բեգլարյանը՝ BMW մակնիշի 46 PO 046 համարանիշի ավտոմեքենայով։ BMW մակնիշի 35 DG 899 համարանիշի ավտոմեքենայով «գաստրոլներ է տվելե Ռաֆայել Գալուստյանը։ Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան վարել է նաև 23-ամյա Արտյոմ Գալուստյանը։ Mercedes մակնիշի 36 AM 409 համարանիշի ավտոմեքենան վարել է Դավիթ Սարգսյանը։ Իսկ BMW մակնիշի 36 ՏC 502 համարանիշի ավտոմեքենան վարել է Նարեկ Մարգարյանը։ Opel մակնիշի 77 DR 677 համարանիշի ավտոմեքենան վարել է Կորյուն Անտոնյանը։ BMW X5 մակնիշի 02 XX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Հենրիխ Խաչքալյանը։ ВАЗ 2106 մակնիշի 34 ԼP 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվում է։ Իսկ Mercedes մակնշի 75 ZZ 755 համարանիշի ավտոմեքենան վարել է Արտակ Ունանյանը։ Հայտնաբերված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պահպանովող հատուկ տարածք և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերված ավտոմեքենաներն ու նրանց վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ «ճռռիկ-վռռիկե անողները Վանաձորում հայտնի մի շարք մականունավորներ են, որոնց մի մասն ավեի շատ հայտնի է ՙՎինի Թուխ՚, ՙԼեոպոլդ կատու՚, ՙՊույ-պույ մկնիկ՚, ՙՊոչատ աղվես՚, ՙՁախորդ Փանոս՚, ՙՇուրա Բալագանով՚, ՙՊանիկովսկի՚, ՙՄիստր Իքս՚, ՙԿացին ախպեր՚, ՙԳնդլիկ բոքոնիկ՚, ՙԲազազ Արտեմը՚, ՙԼոռեցի Սաքոն՚, ՙՑռան Վերգո՚ մականուններով։
Նշված բոլոր անձինք կասկածվում են խուլիգանություն կատարելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։