Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, հայտնում է meduza.io կայքը:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օրինագծի դիտարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչները կլինեն սահմանադրական հանձնաժողովի համանախագահներ Անդրեյ Կլիշասը, Պավել Կրաշենիննիկովը և Տալիյա Խաբրիևան:
Պուտինը հունվարի 15-ին Դաշնային խորհրդին ուղղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մեջ ամրագրել նվազագույն աշխատավարձի չափը, խստացնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջները, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև վերաբաշխել լիազորությունները:
Բարեփոխումների վերաբերյալ հատուկ առաջարկներ պատրաստելու համար 75 հոգանոց աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել:
Բարեփոխումների վերաբերյալ համընդհանուր քվեարկությունը կարող է անցկացվել այս տարվա ապրիլին կամ մայիսին:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան փորձել է խուսափել ներքաշվել ԱՄՆ ներքին կյանք. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Times of Israel պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ձգտում է լավ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսումը
Հունվարի 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տե...
Թրամփը մտադիր է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիների համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է յոթ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելք սահմանելո...
Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապար...