Թրամփը մտադիր է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիների համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է յոթ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է politico.com-ը՝ հիշեցնելով, որ նախագահը երեք տարի առաջ նմանատիպ արգելք էր սահմանել մահմեդական մի շարք երկրների համար:
Թրամփն իր որոշման մասին կարող է հայտարարել արդեն երկուշաբթի: Երկրների վերջնական ցանկը հաստատված չէ, սակայն հայտնի է, որ քննարկումներն ընթանում են Բելառուսի, Ղրղզստանի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Էրիթրեայի շուրջ: Այս մասին պատմել են քաջատեղյակ աղբյուրները:
Վերջիններս մանրամասնել են, որ արգելքը սահմանվելու դեպքում կտարածվի հիշյալ պետությունների ոչ թե բոլոր քաղաքացիների, այլ որոշ պետական պաշտոնյաների կամ այցագրերի տարբեր տեսակների վրա:
Նախագահ Թրամփը նախօրեին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ փորձում է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել մի քանի երկրների համար, սակայն հրաժարվել էր մանրամասնել՝ որ պետությունների մասին է խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում սպանվել Է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը
Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել Է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը: Այդ մասի...
Մոսկվայում մետրոյի ավելի քան 30 կայարան ստացել է պայթյունի վտանգի մասին ահազանգ
Մոսկովյան մետրոյի ավելի քան 30 կայարան, որոնց անվանումներն սկսվում են «Ա» և «Բ» տառերով, ստացել են անանուն հաղորդագրությ...
36 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակե...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունվարի 24-ին ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հա...