Ուկրաինան փորձել է խուսափել ներքաշվել ԱՄՆ ներքին կյանք. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Times of Israel պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, բայց չի ցանկանում, որ Ուկրաինան ու նրա քաղաքացիները ներքաշվեն Վաշինգտոնի ներքին գործերի մեջ:
«Ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել... Ես, որպես Ուկրաինայի նախագահ, արել եմ ամեն բան, ինչ կարող էի, որպեսզի ունենանք լավ, հուսալի, ամուր հարաբերություններ մեր ռազմավարական գործընկերներից մեկի` Միացյալ Նահանգների հետ»,-ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ միշտ փորձել է խուսափել Ուկրաինայի և նրա քաղաքացիների ներքաշվելուն ԱՄՆ ներքին կյանք:
«Դա նրանց երկիրն է, և նրանք վերաբերվում են իրենց երկրին այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: Եվ ես չեմ ցանկանում, որ նրանք ներքաշեն մեզ գործերի մեջ, որոնք կապված են իրենց ներքին քաղաքականության հետ»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին դեռևս նոյեմբերին հայտարարել էր, որ իրենք չեն խառնվելու ԱՄՆ-ի սպասվող ընտրություններին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերին ԱՄՆ նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց է սկսել երկու կետով` լիազորությունների չարաշահում և Սենատի աշխատանքի խոչընդոտում: Դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա քաղաքական ծառայություններ է պահանջել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց` ամերիկյան օգնության դիմաց: Թրամփը հերքում է մեղադրանքները:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապար...
Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, հայտնում է med...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսումը
Հունվարի 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տե...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժ...