Զոհրաբյանն իր օգտահաշիվ մուտք գործելու վերաբերյալ դիմել է գլխավոր դատախազին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անհայտ անձի կողմից իր օգտահաշիվ մուտք գործելու վերաբերյալ պաշտոնապես դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին պատգամավորն ասել է լրագրողների հետ զրույցում և հավելել, որ ներկայացրել է բոլոր նյութերը։
«Քիչ առաջ խոսում էի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ ՄԻՊ-ի հետ էլ քննարկում ենք համատեղ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը։ Սոցիալական մեդիայում ատելությունը համարում եմ մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն խնդիր։ Ատելության խոսքը, գռեհկաբանությունը, հայհոյանանքները վիրտուալ տիրույթից տեղափոխվել են իրական կյանք, ինչը պետք է կասեցվի»,- ասել է Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի՝ բոլոր ռեսուրսներն իշխանության ձեռքին են։ Նրանք կարող են փորձել այս ամենը կասեցնել։
«Որևէ մեկն ատելության խոսքի թիրախ պետք է չլինի։ Միաժամանակ, ես չեմ հավատում, որ օրենսդրորեն կարողանալու ենք գտնել բալանսավորված լուծում, որը չի դառնա դամոկլյան սուր խոսքի ազատության սահմանափակման համար», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...