ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծվել էր մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ փեսայի կողմից. Մովսիսյան
Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը խորհրդարանում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի ելույթին, թե կա քաղաքական ուժ, որը որոշում է այս կամ այն հեռուստաընկերությունում կամ լրատվականում հյուր չի գնա։
«Խնդիրը ոչ միայն այն է, որ քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչները չեն ուզում գնալ ինչ-որ հեռուստաընկերություն, միգուցե նման բան կա, չեմ կարող ասել, բայց շատ ավելի մեծ խնդիր է, երբ որ հեռուստաընկերությունն է իր համար քաղաքական ուժ ընտրում և սկսում է գովազդել նրան»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը։
Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարը նշեց, որ երկար տարիներ մեդիադաշտը եղել է մոնոպոլիզացված։
«Գաղտնիք չէ, որ ստեղծվել էր մի մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ փեսայի կողմից։ Այս անձնավորորության գլխավորությամբ հեռուստատեսային դաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի հնարավոր բոլոր ճյուղերի զավթմամբ։ Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստատեսային վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումարը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկայական մեդիակայսրությունը, որի մնացորդներն այսօր էլ կան»,- հայտարարեց Հովհաննես Մովսիսյանը։
Ըստ նրա՝ այժմ նախաձեռնել են բարեփոխումներ մեդիադաշտը ապամոնոպոլիզացնելու և դաշտը ազատականացնելու շուրջ։
Տեսանյութը` Ա1+ -ի.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին․ վարչապետ
ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է Բաքվում...