ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» թերթի առաքումը ԵՊՀ
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» (Hraparak Oratert) օրաթերթի առաքումը ԵՊՀ։
Գեղամ Գեւորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում եւ հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին եւ «Հրապարակ» օրաթերթին։
Սա խոսքի եւ ինֆորմացիայի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի եւ վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին կոչ ենք անում հետեւողական լինել եւ իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...