Ձերբակալություններ Թուրքիայի բանակում
2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված գյուլենականների ձերբակալությունները դեռ շարունակվում են, հայտնում է ermenihaber-ը։
Իզմիրի հանրապետական դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ FETÖ-ի (Թուրքիայում գյուլենականների ցանցին անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) գործով ձերբակալության որոշում է կայացվել 176 սպաների նկատմամբ, որոնցից 143-ը ավագ լեյտենանտի, 33-ը լեյտենանի զինվորական կոչում ունեն: Նշվում է, որ նրանց շարքում են նաև ժանդարմերիայի զորամասերի 4 հրամանատարներ և ռազմաօդային ուժերի «F-16» տիպի կործանիչների 6 օդաչուներ:
Ձերբակալման որոշումներից հետո Թուրքիայի 49 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում կասկածյալներից 125-ն արդեն ձերբակալվել են:
Ձերբակալման որոշուման հիմք է հանդիսացել նրանց կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը: Այդ ծրագրերը տարածված են Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ հռչակված ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի անդամների շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...