Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանի Այգեգործական թաղամասում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այգեգործական թաղամասում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական…

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այգեգործական թաղամասում գտնվող տներից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող կաթսայատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:34-ին:

 

Ամբողջությամբ այրվել են կաթսայատան տանիքի փայտյա կառուցատարրերը (12 քմ) և ներսում պահեստավորած վառելափայտ (մոտ 2 խմ):

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250