ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման են ենթարկվել անձինք, հայտնաբերվել է զենք-զինամթերք
Ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։ Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Տարբեր կասկածանքներով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության դեպքեր։ Հայտնաբերվել ու առգրավվել է գործարանային համարով ատրճանակ, մարիխուանայի նմանվող զանգված, թմրամիջոցի հետքերով կաթուցիչ, դանակ, մահակ և այլն։
Այս քաղաքականության շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ, այդ թվում՝ «Զինանոց» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որը միտված է ապօրինի պահվող զենք-զինամթերքի և սառը զենքերի հայտնաբերմանն ու առգրավմանը։ Միջոցառումն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ձեռնարկվող միջոցառումներին, բացի տարածքային ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված են նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցները։
Միջոցառումների շրջանակում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, Արարատի, Արտաշատի և Հրազդանի բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Այսպիսով, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են։
Ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, որ մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, օրինակելի և ուսանելի լինեն ոչ թե «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները, այլ հանրային համակեցության սկզբունքները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել։ Ինչպես երևում է տեսանյութու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման են ենթարկում տաքսու տարեց վարորդին ծեծած «Յաշիկի» վարորդին
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է բերման ենթարկվում նախօրեին Պռոշյայան փողոցում տաքսու տարեց վարորդին...