ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է: Մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական ջոկատ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև տաքսի Logan-ին բեռնատարի բախվելը, MAN-ը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, և MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել:
Լուսանկարը` Shamshyan.com-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ
Թբիլիսիի օդնավակայան տանող ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Sputnik Грузия-ի փոխանցմամբ` երթուղային միկրոավտոբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծաձորում ավագանիների ստորագրություններ են կեղծվել․ բացահայտում
Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում կատարված աօպրինություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փ...