ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանահատության հերթական դեպք է բացահայտվել
Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին:
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, ժամը 18-ին Գրիգոր Լուսավորչի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի:
Պարզվել է` նույն օրը նա, ժամը 12-ի սահմաններում, թիվ 99 երթուղու ավտոբուսում մի տղամարդու գրպանից դրամապանակ է գողացել:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման են ենթարկվել անձինք, հայտնաբերվել է զենք-զինամթերք
Ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայում կրակ են բացել թուրք լրագրողների վրա
Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահ...