Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է. մեծ թվով հրշեջներ երեկվանից պայքարում են հրդեհի տարածման դեմ
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: Ժամը 18։40-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին։ Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները գիշերը ժամը 00։35-ին մթության պատճառով դադարեցվել են։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր, առավոտյան ժամը 08։45-ից վերսկսվել են նշված հատվածի խոտածածկույթի հրդեհաշիջման աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցում են մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ: Հրշեջ-փրկարարները, որոնց մեջ են նաև ազատ հերթափոխի մեջ գտնվողներ, պայքարում են կրակի դեմ, սակայն հրդեհաշիջմանը խանգարել է տեղանքի դժվարամատչելի լինելն ու ուժեղ քամին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջներին ժամը 14:00-ի դրությամբ հաջողվել է մարել հրդեհը: Այրվել է շուրջ 200 հա չոր խոտածածկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...