Արարատի մարզում ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ, դեկտեմբերի 21-ին, հերթական՝ շմոլ գազի թունավորման դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Այնթափ գյուղի բնակիչ՝ 1-ամյա Մարկ Գ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ոստիկանության Մասիսի բաժին դարձյալ ահազանգ է ստացվում «Մասիս» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 13-ամյա Գոռ Գ-ն, 11-ամյա Քնարիկ Գ-ն, 67-ամյա Քնարիկ Գ-ն, իսկ կարճ ժամանակ անց, ժամը 22։20-ին այս անգամ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում «Մուրացան» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Սուսաննա Հ-ն։ Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այնթափ գյուղի 9-րդ փողոցի 4/2 տնից, որտեղ խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչի խափանման հետևանքով առաջացել է շմոլ գազի արտահոսք։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...