Զինկոմիսարիատի փլուզման հետևանքով 3 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Երեւանի Հալաբյան 19 ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի ունեցած փլուզման հետեւանքով տուժածների թիվը հասել է 12-ի:
Նրանք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ չեն ստացել, եւ մի քանիսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, միայն 3-ի մոտ է առկա կոտրվածք: Նրանք այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Կենտրոնից այլ մանրամասնություններ չհայտնեցին՝ պարզաբանելով, որ տուժածները դեռեւս հետազոտվում են:
Տուժածների մի մասը հիվանդանոց են տեղափոխվել շտապ օգնության մեքեննաներով, մյուսները բուժկենտրոն են հասցվել այլ մեքենաներով: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սկզբում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել 2 հոգու, այնուհետեւ՝ 3, վերջում տեղափոխել են եւս 3 հոգու: Վերջին 3 տեղափոխվածները եղել են զինակոչիկներ: Ստեփանյանի խոսքով, նրանք բոլորը լուրջ վնասվածքներ չեն ունեցել:
Փլուզման պատճառը դեռ հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...