«Ժողովուրդ». Նոր բացահայտումներ երեխաների ապօրինի որդեգրման գործից. իրավապահները գտել են ընտանիքներն
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր կին, որի անունն, իհարկե, չէինք հրապարակել՝ անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով։ Իհարկե, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Գրել էինք նաեւ, որ իրավապահները Ֆրանսիայից անձանց են հրավիրել սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննության։
Եվ հիմա թերթին քրեական գործով կասկածանքով ձերբակալված անձանց գործողություններից եւ, առհասարակ, սպասվող զարգացումներից այլ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները, արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում:
Ուշագրավն այն է, որ իրավապահները նաեւ բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ -ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը եւ անձամբ գնացել եւ գտել են նրանց:
Ավելին,թերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Այսինքն՝ սլաքները ուղղվում են դեպի նախարարություն եւ նախկին նախարարներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...