Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ. պաշտպան
Նորածինների ապօրինի որդեգրման գործվ երեկ ձերբակալված Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Այս մասին «Հայկական ժամանակը»-ի հարցին ի պատասխան` նշել է նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը։
«Ձերբակալումից հետո իմ պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, բավականին, ծայրաստիճան ծանր վիճակով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Այժմ գտնվում է սրտանոթային բաժնի ռեանիմացիակում»,- ասաց նա: Մեր հարցին`ի պատասխան պաշտպանը հավելեց. «ճնշումը, շաքարը այնքան են բարձրացել, որ իրեն ադեկվատ չի զգում»։
Պաշտպանի խոսքով` Աբրահամյանն ունի սրտային անբավարարություն, նրա մոտ եղել է ինսուլտային վիճակ, շաքարի բարձրացում, ճնշումը հասել է 200-ի. «Բավականին ծանր վիճակում է. ես մտածում եմ` եթե նրան շարունակեն անազատության մեջ պահել, 76 տարեկան մարդը դժվար թե այդ պայմաններում կարողանա ապրել»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...