ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ ՃՈ տուգանքները վարչական դատարանում բողոքարկելու համար վարորդները պետտուրք կվճարեն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Վարորդներին չեք ասում օրենքի փոփոխության մասին, որ տոնածառային տրամադրությունները չփչանա՞ն» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.
«Եվ այսպես, մի քանի օր առաջ խորհրդարանական մեծամասնությունը ընդունեց «Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման» օրենքի նախագիծը։ Բալային համակարգի սպասվող «բոլոլային» դեռ հանգամանալից կանդրադառնամ։
Իսկ հիմա մի փոքրիկ «սպռավոչկա» վարորդների համար, որ հանկարծ էս նախատոնական ֆոնին անակնկալի չգան ու խելոք գնան վարչական դատարան։
Եվ այսպես, եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է, ասենք, 2 հազար դրամ, բայց դուք վստահ եք, որ այդ օրինախախտումը չեք կատարել, բողոքարկելու և վարչական դատարան դիմելուց առաջ խորը շունչ քաշեք։ Որովհետև, եթե նախկինում վարորդները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, հիմա վարչական դատարան դիմելու և բողոքարկելու համար պիտի վճարեն 4 հազար դրամ։ Անգամ, եթե ձեզ տուգանել են հազար դրամ, բայց դուք պետավտոտեսուչի գրած ակտը ուզում եք բողոքարկել։
Ահա էսպես, հպարտ և աննկուն իմ հայրենակիցներ։
Եվ ուրեմն, ինչպես ասվում է դասական գրականության մեջ՝ հանգիստ նստեք տեղներդ ու խելոք վճարեք պետավտոտետուչի գրած ակտը։
Հուսով եմ, որևէ մեկի ամանորյա մաժորը չհարամեցի»:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...