Խանութներում ստուգումներ են անցկացվել. հայտնաբերվել է ժամկետանց սնունդ
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներն այս օրերին հսկողություն են իրականացնում մայրաքաղաքի խանութներում:
Այդ մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը եւ նշում, որ երեկ ստուգումներ են եղել Մ. Խորենացի փողոցի 6 և Գյուջյան փ. թիվ 1/51 հասցեներում գործող «Վ.Ա.Ս. Գրուպ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող «Վաս» սուպերմարկետներում։
Հայտնաբերել են պիտանելիության ժամկետն անցած երշիկեղեն, նրբերշիկ, շոկոլադե կոնֆետներ, թեյ, մանկական քաղցր բամբակ, ինչպես նաև առանց արտադրման ժամկետի մակնշման աղցաններ և տարբեր տեսակի ուտեստներ, ինչի առթիվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասերով կազմվել են համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում հսկողությունը կրելու է մշտական բնույթ և իրավախախտում կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության։
Քաղաքացիներին կոչ ենք անում Ամանորի նախաշեմին գնումներ կատարելիս լինել առավել ուշադիր, իսկ տնտեսվարողներին՝ բարեխիղճ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...