Ինքնասպանության սպառնալիքներ հնչեցրած երիտասարդը հոսպիտալացվել է
Կառավարության շենքի դիմաց այսօր երիտասարդ տարիքի մի տղամարդ փորձում էր ինքնասպան լինել։ Նա դանակը պարանոցին սպառնում էր, որ ինքնասպան կլինի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպի։
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տվյալ քաղաքացին քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինքնավնասման արդյունքում քաղաքացին ստացել է պարանոցի շրջանում առաջնային հատվածի վնասվածք, ներկա պահին քաղաքացուն տրամադրվում է առաջին բուժօգնությունը, քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար։
Նշենք, որ տղամարդը այս քայլին էր գնացել, քանի որ ինչպես ինքն է նշում՝ քննիչն իր մորից 20 հազար դոլար կաշառք է պահանջել, որ «իր եղբայրներին բանտ չուղարկի»։
Նրա խոսքով՝ եղբայրները գնել են գողացված ապրանք՝ չիմանալով, որ այն գողացված է եղել, և չնայած իրենց բողոքներին, չնայած եղբայրները չեն ընդունել իրենց մեղքը, բայց դատապարտվել են՝ առանց եղած փաստերը հաշվի առնելու։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...