«Հրապարակ». Երևանում կանցկացվի Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է.
Մինչեւ տարեվերջ Երեւանում կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են։
Հիշեցնենք․ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։
Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձեւաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...