Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Ապարան համայնքում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցները, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ստուգումներ են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքում:
Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ սխալ է կազմված համայնքի հողային հաշվեկշիռը, որը հետագայում դառնում է մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզված բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը հայտնաբերել և արձանագրել է, որ Ջրամբար գյուղում քաղաքացու սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասում՝ առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է բնակելի շինություն (ամառանոց)։
Պարզվել է նաև, որ Չքնաղ գյուղում քաղաքացիների կողմից գնվել է 5 հողակտոր և կառուցվել են ինքնակամ առանձնատներ, որոնցից 2-ը հետագայում օրինականացվել են, մնացյալը՝ 3-ը ինքնակամ են, որոնցից մեկը համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասում առանց որևիցէ օրինական, գրանցված իրավունքի և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության է։
Արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել Արագածոտնի մարզպետին՝ համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...