ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փայտանյութով բեռնված մի քանի մեքենաներ են հայտնաբերվել
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստորաբաժանման անձնակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի, Դսեղի և Ջիլիզայի անտառտնտեսությունների տնօրինության և աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։
Այդ մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Քննարկվել են անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների մանրամասներ և ձեռք բերվել մի շարք համաձայնություններ։
Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։
Արդյունքում ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել փայտանյութով բեռնված մի քանի մեքենա։
Հայտնաբերվածի փաստերով նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մ...