Քրեակատարողական հիմնարկներում կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցումը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է ներնետում։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով անմիջապես ուժեղացվել է ծառայությունը, և ներնետման վայր մեկնած խմբի աշխատակիցների կողմից իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է կոնյակով լցված 5 տարա։
Հաջորդ օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, շարունակել են ներնետման վայրի տեղազննությունը դիտաշտարակների միջանկյալ հատվածում՝ քողարկվող պատի հարևանությամբ, և հայտնաբերել 0,5 լիտր տարողությամբ ևս 5 պլաստմասե կոնյակով լցված տարաներ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, ինչպես նաև ՛՛НЕФТЬ՛՛ ապրանքանիշի օղու մետաղական 2 փակ տարա։
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Հ․ Հ․-ի կողմից բերված հանձնուքը։ Արդյունքում հայտնաբերել են ալկոհոլ թորելու համար նախատեսված խմորիչին նմանվող կասկածելի զանգված՝ խառնված 5 տուփ վարսակին։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն․ Ղ․-ն ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից։ Հիմնարկի աշխատակիցների կողմից զուգարանում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որում առանձնացված 2 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 4,5 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող, մուգ դարչնագույն հեղուկով կիսով չափ լցված, 15 մլ․ տարողությամբ 1 սրվակ։
Վերոնշյալի մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հայրային կապերի բաժինը:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...