Հայաստանի և Ռուսաստանի պատգամավորները դրական են գնահատում երկկողմ հարաբերություների դինամիկան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատգամավորները դրական են գնահատում երկու երկրների հարաբերությունների դինամիկան: Այս մասին դեկտեմբերի 18-ին խորհրդարանում տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

 

«Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև միջազգային անվտանգությանը: Խոսել ենք նաև ԼՂ հակամարտության մասին, հայ-ռուսական հարաբերությունների ու միջխորհրդարանական հարաբերությունների մասին: Պետք է նշեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ գնահատել ենք դրական»,- ասաց Ռուբինյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ իրենց համագործակցությունը շարունակաբար զարգացում է ապրում:

Դեկտեմբեր 18-ին տեղի ունեցած համատեղ նիստը թվով 5-րդն էր:

 

Քաղաքականություն

Պատահարներ