Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
Բժշկի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ստացվել են նոր հետազոտության պատասխանները. Քոչարյանի մոտ ամեն ինչ նորմալ է եղել, նա իրեն լավ է զգացել:
Հիշեցնենք, որ Քոչարյանը «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին: Նրա մամուլի խոսնակը խոստացել էր ճշտել եւ տեղեկացնել՝ Քոչարյանը նոր վիրահատությա՞ն է ենթարկվել, թե՞ ուղղակի հետազոտվում է:
«Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է լրացուցիչ ճշտեմ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...