Դեկտեմբերի 21-ից կվերսկսվեն Երևան-Ստամբուլ չվերթները
Նոյեմբերի 27-ից սկսած՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։
Հիշեցնենք, «Ատլաս Գլոբալ»-ն ուղիղ չվերթներ էր իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական 4 անգամ:
Ավիաընկերության կայքում հրապարակվել է տեղեկություն, համաձայն որի` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:
Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով: Նշվել էր նաեւ, որ չվերթների դադարեցումը ժամանակավոր էր լինելու:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...