ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ պաշտոնյայի կինը Սիսիանում սուպերմարկետից գողացել և յուրացրել է մոտ 8 մլն դրամ
Ոստիկանության Սիսիանի բաժնում յուրացում կամ վատնում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել նոյեմբերի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժին դիմած Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդ Մկրտչյանի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է Սիսիանի ոստիկանություն և հայտնել, որ «Լենա Մելիքսեթյան» ԱՁ-ին պատկանող «Բելկա» սուպերմարկետում կատարված ստուգումներով և տեսախցիկների ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ սուպերմարկետի գանձապահ՝ 33-ամյա Կարինե Վարդազարյանը իրեն վստահված դրամարկղից պարբերաբար հափշտակել է գումար, իսկ սուպերմարկետից՝ տարբեր տեսակի ապրանքներ։
Կ. Վարդազարյանը կասկածվում է սուպերմարկետին 7-8 մլն դրամ վնաս պատճառելու մեջ։ Այդ ամենը նաև արձանագրվել է տեսախցիկներով, ու Սիսիանից ստացված բազմաթիվ ահազանգերի հեղինակներն ասում են. «Մեկը մի հատ հավ, մի հատ ալյումինե տարա ա գողանում, բռնում, մի քանի տարի փակում են։ Հիմա, էսի՝ վստահ լինելով, որ իրեն ոչինչ չեն անի, տեսախցիկների առկայությամբ յուրացում ու գողություն, վատնում ա անում՝ տանելով մի քանի միլիոններ, ազատ ֆռֆռում ա։ Հետո էլ ասում են, թե իրավիճակ ա փոխվել ու կատարված հանցագործության համար մեծ ձկներն անգամ չեն պլստա։ Բայց այս դեպքում սա ոչ թե մեծ ձուկ է, այլ ակուլա։ Թե չէ, փոքր ձուկ լիներ, հիմա կիլկիի նման քննչականը զակատ էր արել ու տեղափոխել էր Աբովյանի կանանց գաղութ։ Երևի թիկունքը իրա ամուսինն է, ով Սիսիանի զորամասում հետախուզության պետն է։ Ամուսինները ծնունդով Ջերմուկից են, բայց աշխատանքի բերումով Սիսիանում են գտնվում։ Ուզում ենք հավատանք, որ քննչական բաժինը, ի վերջո, իրավական գնահատական կտա, իսկ հանրությունն էլ կիմանա, թե ինչպես է պաշտոնյայի կինը հայտնի՝ «Ոսկե հորթը» ֆիլմի Շուրա Բալագանովի նման գողություն անում»։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է խանութի տեսախցիկների արձանագրածը։
Կասկածյալ՝ 33-ամյա Կարինե Վարդազարյանն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...