Այլ

10:00 Լուրերը մեկ տողով. Կառավարության նոր որոշումը, բողոքի ակցիա. ԱՄՆ վիզայի հետ կապված հայտարարություն

10:00 Լուրերը մեկ տողով. Կառավարության նոր որոշումը, բողոքի ակցիա. ԱՄՆ վիզայի հետ կապված հայտարարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի նոր ձևավորված կառավարությունը գումարել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների ծրագրերը, աշխատանքի արդյունավետության…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Հայաստանի նոր ձևավորված կառավարությունը գումարել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների ծրագրերը, աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու կրթական բարեփոխումները։

•Կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ վերանվանել երեք նախարարություններ՝ ընդլայնելով դրանց գործառույթների շրջանակը:

•Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել այն զինծառայողների ծնողները, որոնց որդիները զորակոչվել են մինչև պարտադիր ծառայության ժամկետը մեկուկես տարի դարձնելու օրենքի ընդունումը։

•Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բարձրաձայնել է համայնքապետարանի անգործության մասին՝ նշելով, որ բնակիչները սեփական ուժերով են փորձում նորոգել քայքայված փողոցները։

•Ընտրակաշառք տալու գործով կալանավորված ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն ազատ արձակվելու որոշում է ստացել, քանի որ դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը։

•ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է վիզայի ժամկետները չխախտելու մասին՝ ընդգծելով, որ ապօրինի գտնվելը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգներ մուտքի մշտական արգելքի։

•ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Եվրոպայի անվտանգային պատասխանատվությունը, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու Իրանի միջուկային սպառնալիքի զպումը։

•Իրանը հայտարարել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մտադրության մասին, ինչին ի պատասխան Իսրայելի վարչապետը վերահաստատել է Թեհրանի միջուկային ամբիցիաները կանխելու վճռականությունը։

•Լոնդոնում 155 տարվա դիտարկումների ընթացքում առաջին անգամ մեկ ամբողջ ամիս տեղումներ չեն գրանցվել, ինչի հետևանքով Անգլիայի տարածքի զգալի մասում երաշտ է հայտարարվել։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250