Քաղաքացու ահազանգով քաղաքապետարանը պատշգամբի վտանգը չեզոքացրել է
«Ֆեյսբուք»-ի օգտատեր Վահրամ Մարտիրոսյանը կրկին անդրադարձել է Արշակունյաց 3 ա շենքի փողոցահայաց պատշգամբի խնդրին՝ այս անգամ նշելով, որ վտանգը չեզոքացվել է:
Նա գրել է, որ խնդրո առարկա պատշգամբը բերվել է անվտանգ վիճակի։
«Քաղաքապետարանի շինվարչության աշխատակիցները կիրակի օրով այցելել են դեպքի վայր, իրենց ոտքը խերով, վտանգը չեզոքացված է եղել (տես՝ առաջին լուսանկարը, որը երեկ ստացա քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից)։ Ըստ ամենայնի՝ սեփականատիրոջ ջանքերով։
Բայց մեկ ամսից ավելի հազարավոր մարդիկ քայլեցին քարաթափման մահացու վտանգի տակ, ԱԻՆ-ին ու քաղաքապետարանին իմ ահազանգելուց հետո:
Երևի թե համակարգային լուծման խնդիր կա. Հակոբը խոստացել է մոտակա օրերին տեղեկացնել օրենսդրական կարգավորման ընթացքի մասին»,- գրել է օգտատերը։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...